Հայերեն   English   Русский  

Չնայած Տրիստան Թոմփսոնի դավաճանություններին` Քլոե Քարդաշյանը ցանկանում է ամուսնանալ նրա հետ


  
դիտումներ: 518

Թեև 33-ամյա Քլոե Քարդաշյանը չի մեկնաբանել 27-ամյա սիրելիի` Տրիստան Թոմփսոնի դավաճանությունների շուրջ սկանդալը, նրան մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հեռուստաաստղը վերջնականապես ներել է սիրելիին: Գրում է Spletnik.ru-ն:

«Օրեցօր նա ավելի երջանիկ տեսք ունի», - հայտնել է աղբյուրը:

Քլոեն ոչ միայն ներել է անհավատարիմ ընկերոջը, որի պատճառով մնացել է Քլիվլենդում (որտեղ նա հանդես է գալիս «Քլիվլենդ Կավալիերս» բասկետբոլի թիմում) և կարծես Լոս Անջելես վերադառնալու մտադրություն չունի, այլ նաև անգամ պատրաստ է ամուսնանալ Տրիստանի հետ:

«Նա ցանկանում է, որպեսզի ընտանիքը միասին լինի: Քլոեն ցանկանում է ամուսնանալ Տրիստանի հետ, սակայն հարսանիքի մասին լուրջ քննարկումներ նրանք դեռևս չեն ունեցել: Քլոեն խոսում է նրա հետ ապագայի մասին և կարծում է, որ իրենք կարող են ամեն ինչ հարթել և միասին ապրել», - հայտնել է հեռուստաաստղին մոտ կանգնած աղբյուրը:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Տրիստանը հասկացել է, որ իր վարքը անընդունելի է և այժմ փորձում է կարգավորել հարաբերությունները դստեր մոր հետ: Եվ եթե դստեր լույս աշխարհ գալուց հետո նա միայն տեսակցության էր գնում երեխային ու մորը, ապա այժմ արդեն Տրիտանը, Քլոեն և Թրուն միասին են ապրում:

Ու թեև Քլոեի ընտանիքի անդամները դեմ են Տրիստանին ներելու որոշմանը, սակայն այն ամեն կերպ փորձում են աջակցել նրան:

«Քլոեին չի հետաքրքրում, թե ով, ինչ է մտածում: Նա շատ երջանիկ է և նրան դուր է գալիս մայրիկ լինելը», - եզրափակել է աղբյուրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: