Հայերեն   English   Русский  

«Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին


  
դիտումներ: 920

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի վերաբերյալ հարցին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի վերաբերյալ հարցին: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը հարց է հնչել այն մասին, որ Ամուլսարի հետ կապված մտահոգությունները մեծ են, որովհետև Արմեն Սարգսյանի անունն է շրջանառվում «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:

«Թող ձեզնից որևէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: Նույն «Լիդիան Արմենիա»-ի փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ տարի առաջ է եղել, և այն ժամանակ Ամուլսարի և Հայաստանի կառավարության միջև մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի: Ես անվճար եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին, դրանից հետո հրաժարվել եմ, դուրս եմ եկել, վերջ, վերջակետ… Թե ինչ եմ ասել խորհրդի նախագահին, չեմ կարող հայտնել: Ընկերությունից իմ դուրս գալուց հետո փոփոխություններ են եղել, և ես չեմ ուզում մեկնաբանել, դրանից հետո ես այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ նախագահը:

Հարցին, թե ինչպես բոլոր հանքերի դեպքում, Ամուլսարի պարագայո՞ւմ էլ նույն վերաբեմունքն ունի, Արմեն Սարգսյանը նշեց, որ ավելի ուշադիր է լինելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: