Հայերեն   English   Русский  

Թրամփի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի մտահոգություններ ունի. The Washington Post.


  
դիտումներ: 215

The Washington Post պարբերականի փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է մտահոգություն ունենալ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու նպատակով Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովի համար ուղևորության ընթացքում ԿԺԴՀ-ում հեղաշրջում տեղի կունենա:

Պարբերականի աղբյուրների տվյալներով` Հյուսիսային Կորեայի ղեկավարը «վախկոտ» է լոգիստիկայի առումով: Այսպես օրինակ, նա մտահոգված է Սինգապուրում գտնվելու ընթացքում անվտանգության հարցերով, ինչպես նաև վառելիքի քանակությունով, որը պահանջվում է թռիչքի և վերադարձի և դրա հասանելիության համար: Գրում է Gazeta.ru-ն:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդը մտավախություն ունի, որ նման հեռավոր ճանապարհորդությունը նրա համար կստեղծի ռազմական հեղաշրջման սպառնալիք կամ նրան իշխանությունից հեռացնելու այլ փորձ», - գրում է թերթը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգթոնը դեռևս հակված է բանակցություններ վարել հունիսի 12-ին Փհենյանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: