Հայերեն   English   Русский  

Մեր ամենակարևոր սկզբունքը բացառապես խաղաղ գործընթացի երաշխավորումն է. Զոհրաբ Մնացականյան


  
դիտումներ: 319

Ազգային ժողովում տեղի է ունենում Կառավարության հետ հարցուպատասխանը:

Առաջինը գործադիրին հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Նրա հարցը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը և Մինսկի խմբի հնարավոր այցին Հայաստան՝ հունիսին:

«Կա արդեն հստակություն մեր դիրքորոշումներում: Մենք շարունակականությա՞ն վրա ենք շեշտը դնում , թե ինչ-որ փոփոխություն ունենք»:

ԱԳ նախարարը արձագանքեց՝ նշելով. «Այո, իսկապես մենք սպասում ենք մտնել երկխոսության մեջ համանախագահների հետ: Մեզ համար շատ կարևոր է պահպանել դինամիկան գործընթացի, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը շարունակելու խաղաղ գործընթացը՝ բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես Մինսկի խմբի միջոցով: Մենք դա արտահայտել ենք և մեզ համար դա շատ էական է: Մենք պայմանավորվեցինք հանդիպելու և վերականգնելու ողջ գործընթացը: Մենք առիթ ունեցանք խոսելու համանախագահների հետ »:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը,ապա ըստ նախարարի՝ դրա շարունակականության մասին նույնպես արտահայտվել են.«Մեր ամենակարևոր սկզբունքը բացառապես բանակցությունների միջոցով, խաղաղ գործընթացի երաշխավորումն է, ապահովումն է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Մենք այս իրավիճակում կարևորում ենք մթնոլորտը, որ չունենանք զարգացումներ, որոնք բացասական ազդեցություն կունենա բանակցությունների վրա»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: