Հայերեն   English   Русский  

«Մենք չենք կարող հերքել, որ «ատկատի» երևույթը կա առողջապահության ոլորտում». նախարար


  
դիտումներ: 374

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր Կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Առողջապահության ոլորտում ՀՀ քաղաքացին էական դրական փոփոխությունների սպասում ունի: Ես ուզում եմ խոսել այդ ոլորտում մեծ տարածում ստացած «ատկատի» երևույթին: Ինչ մեխանիզմներով եք պայքարելու դրա դեմ»:

Արսեն Թորոսյանը պատասխանեց՝ նշելով, որ մինչ նախարար նշանակվելն անգամ շատ լավ ծանոթ է ր այդ երևույթին.«Մենք չենք կարող հերքել, որ այդ երևույթը կա, հատկապես ճառագայթային ախտորոշման դեպքում: Հենց այսօր էլ մինչ այստեղ գալը նման ահազանգ եմ ստացել, որ կրկնակի հետազոտության են ուղարկում: Հարցը պետք է դիտարկենք երկու տեսանկյունից: Նախ՝ դա բացարձակ հակաիրավական, ապօրինի գործընթաց է: Ես կհամագործակցեմ մեր իրավապահ մարմինների հետ, բայց նաև պետք է հասկանանք, որ խնդիրը բուժաշխատողների փոխհատուցման դաշտում նույնպես կա: Շատ ժամանակ բժիշկները ակնկալում են այդ հավելյալ միջոցները, քանի որ նրանց աշխատավարձը շատ ցածր է այն աշխատանքի համեմատ, որը կատարում են: Լուծումները տարբեր պետք է լինեն՝ աշխատավարձերը բարձրացնելով սկսած բյուջետային հատկացումների բարձրացումից, ինչն այդքան էլ հեշտ չէ, վերջացրած մրցակցային մեխանիզմների ներդրումով: Եթե ունենանք համրժեք փոխհատուցում, կկարողանանք նաև հակաօրինական գործողություններին վերջ տալ»,- նշեց նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: