Հայերեն   English   Русский  

Կրեմլը` Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին


  
դիտումներ: 372

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստումը կանգ է առել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` ամեն ինչ կանգ է առել ամերիկացի առաջնորդի կողմից հանդիպման առաջարկի փուլում:

«Նախապատրաստումը կանգ է առել մարտի 20-ի փուլում, երբ ԱՄՆ նախագահը հրավիրել էր Պուտինին հանդիպել Վաշինգթոնում կամ որևէ այլ վայրում», - հայտարարել է Ուշակովը.

Նա ընդգծել է, որ «հենց այդ փուլում ամեն ինչ սառեցվել է»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք -2» նախագծի շուրջ նպատակ է հետապնդում խթանել եվրոպական շուկայում ամերիկյան հեղուկացված բնական գազի առաջխաղացմանը: Նրա խոսքերով` Թրամփը նպաստում է բիզնեսի շահերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: