Հայերեն   English   Русский  

Խաղի կանոն է փոխվել, դրամահավաք պետք է չլինի. Սամվել Բալասանյան


  
դիտումներ: 1081

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարանների տնօրեններին և զգուշացրել՝ <Հրաժեշտ մանկապարտեզին> ամենամյա միջոցառումից առաջ որևէ դրամահավաք չկազմակերպել:

Քաղաքապետն ասել է, թե տեղյակ է՝ տնօրեններն անձամբ չեն զբաղվում դրամների հավաքմամբ միջոցառումներ անցկացնելու համար, դրանք հիմնականում կատարվում են ծնողական խորհուրդների միջոցով, դա էլ է պետք բացառել:

<Բացարձակ վերացնել նման երևույթները մանկապարտեզներում: Եթե անհրաժեշտություն լինի՝ կրթության բաժնի ղեկավարը կդիմի և մենք կտրամադրենք գումարներ՝ համայնքի կողմից: Հիմա խաղի կանոն է փոխվել և որևէ դրամահավաք պետք է չլինի>, - տնօրեններին ասել է Սամվել Բալասանյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: