Հայերեն   English   Русский  

Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է խաղալ մինչեւ 41 տարեկան:


  
դիտումներ: 278

Ռեալ Մադրիդի առաջատար խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն նպատակ չունի դադար տալու, 33-ամյա ֆուտբոլիստը իրեն 10 տարի ավելի երիտասարդ է զգում:

Այս մասին պորտուգալացին հայտարարել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» հետ խաղից առաջ:

«Այս պահին իմ կենսաբանական տարիքը 23-ն է»,- ասել է Կրիշտիանուն իսպանական հեռուստաընկերության «El Chiringuito» հաղորդման ընթացքում:

Ռոնալդուն ասել է նաև, որ կարող է խաղալ մինչև 41 տարեկան՝ նշելով այն մասին, որ ինքն իրեն ֆիզիկապես շատ լավ է զգում:

Կրիշտիանուն վեց տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուներից մեկն է, ով այս մրցաշրջանում 12 խաղերի ընթացքում 15 գոլերի հեղինակ է դարձել: Եթե նա գոլի հեղինակ դառնա շաբաթ օրը Կիևում կայանալիք «Լիվերպուլի» դեմ խաղի ընթացքում, ապա կդառնա միակ ֆուտբոլիսը ով գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի գավաթի չորս եզրափակիչներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: