Հայերեն   English   Русский  

​Ավստրիահայ վիրաբույժը Ստեփանակերտում կատարում է անվճար վիրահատություններ


  
դիտումներ: 173

Մայիսի 16-ից 18-ը ավստրիահայ վիրաբույժ Արա Օուղուրյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացրել է անվճար վիրահատություներ:

Արցախպրեսին տված հարցազրույցում Արա Օուղուրյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում այցելել է Ստեփանակերտ և տեղի մասնագետների հետ կատարել անոթային վիրահատություններ: Առաջիկայում նախատեսում է կատարել 16 վիրահատություն:

Օուղուրյանը նշել է որ, նրա նպատակն է բուժել խցանված անոթները առանց վիրահատական միջամտությունների:

Նա նաև խոսել է անոթային հիվանդությունների առաջացման պատճառների մասին՝ նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխելը տղամարդկանց ավելի քան 70% -ի համար խցանված անոթների հիմնական պատճառն է: Նիկոտինը քայքայում է անոթների պատերը դարձնելով դրանք ավելի բարակ, ինչը հանգեցնում է աթերոսկլերոզի եւ անոթների խցանումների:

Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժնի վարիչ Գևորգ Ամիրջանյանն ասում է, որ Օուղուրյանի վերջին երկու այցերը իր և մյուս բժիշկների համար շատ կարևոր են եղել, վերջիններս իրենք կատարել են արյան անոթային վիրահատություններ ավստրիահայ վիրաբույժի հսկողության ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: