Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն միջոցներ կձեռնարկի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքներից իր ընկերությունները պաշտպանելու համար


  
դիտումներ: 170

Եվրոպական Միությունը պատժամիջոցների հետևանքների արտերկրյա չեզոքացմանն ուղղված օրենքի կիրառման գործընթաց է սկսել: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք այժմ պետք է գործենք, և դա այն պատճառն է, որի համար մենք սկսում ենք 1996 թ. «արգելափակման օրենքը» կիրառել ... Մենք պետք է անենք դա, և դա կանենք վաղն առավոտյան ժամը 10.30-ին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Յունկերի խոսքերը:

Նշվում է, որ համապատասխան որոշում կայացվել է Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով իրավիճակի քննարկումից հետո:

Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համապարփակ գործողությունների պլանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Փարիզը կփորձի հասնել իր տնտեսական շահերի պահպանմանը:

Իսկ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովին անհրաժեշտ է իրանական գործարքի հետ կապված վերջին զարգացումների պատճառով ԱՄՆ-ի գործողությունների շրջանակներում եվրոպական բիզնեսը պաշտպանելու նպատակով միջոցներ ձեռնարկել:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Միացյալ Նահանգները հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի համընդհանուր համապարփակ գործողությունների պլանից դուրս գալու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: