Հայերեն   English   Русский  

​Թուրքական դատախազությունը տասնյակ զինծառայողների ձերբակալելու օրդեր է ներկայացրել


  
դիտումներ: 192

Թուրքական Կոնիա քաղաքի դատախազությունը իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» կազմակերպության գործով հետաքննության շրջանակներում ներկայիս և թոշակառու 70 զինծառայողների ձերբակալելու օրդեր է ներկայացրել, գրում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ կասկածյալներին բռնելու համար համաժամանակյա գործողություններ են իրականացվել Թուրքիայի 23 նահանգներում: Նրանցից 43-ը գործող զինծառայողներ են, 27-ը ավելի վաղ վաղաժամկետ հեռացվել են ծառայությունից:

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել 2016 թ-ի հուլիսին: Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել է 249 մարդ, ավելի քան 2 հազարը վիրավորվել է: Թուրքական իշխանությունները Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: