Հայերեն   English   Русский  

Ժամանակակից ստրկության զոհերի թիվն աշխարհում 25 միլիոնի է հասնում. ԵԱՀԿ


  
դիտումներ: 495

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ջարբուսինովան «Известия» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում ասել է, որ ժամանակակից ստրկության զոհերի թիվը 25 միլիոնի է հասնում: Գրում է Russian.rt.com-ը:

Տարբեր գնահատականներով` ներկայումս ամբողջ աշխարհում ժամանակակից ստրկության զոհերի թիվը կազմում է մոտ 25 միլիոն: Նրանցից մոտավորապես 64% -ը ենթարկվում է աշխատանքային շահագործման, 19%-ը` սեռական, մյուսները` ստրկության այլ ձևերի», - պարզաբանել է նա:

Ջարբուսինովայի խոսքերով` շատ դեպքերում մարդկանց առևտրի զոհեր (71%) կանայք և աղջիկներն են դառնում:

«Առավել ժամանակակից ձևերից մեկը տնային ստրկություն է, այսինքն` տնային շահագործումը, ինչպես նաև ֆերմաներում, գյուղատնտեսությունում», - ընդգծել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ խնդիրներից մեկն այն է, որ մարդկանց թրաֆիքինգը «հանցագործության շատ շահութաբեր ձև է»:

«Տարբեր ուսումնասիրությունների համաձայն, դա շատ ավելի շահութաբեր է, քան զենքի և թմրամիջոցների առևտուրը», - եզրափակել է Ջարբուսինովան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: