Հայերեն   English   Русский  

​Գիտնականները զգուշացնում են. խորովածի մանղալներից պետք է հեռու կանգնել


  
դիտումներ: 185

Չինացի գիտնականները զգուշացնում են, որ սննդի մեջ ածուխի վրա պատրաստված մսի օգտագործումը շատ վնասակար է, գրում է Environmental Science & Technology-ն:

Հետազոտողները նշում են, որ ածուխի այրումից առաջանում են պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրեր: Այդ միացությունները վտանգավոր են առողջության համար և կարող են անգամ գենետիկական մուտացիաների պատճառ դառնալ, ինչն էլ նպաստում է թոքերի, միզապարկի և մաշկի քաղցկեղի առաջացմանը:

Daily Mail-ի փոխանցմամբ, գիտնականները փորձ են անցկացրել՝ խնդրելով կամավորներին բաժանվել խմբերի: Փորձի մասնակիցները պատրաստել են խորոված՝ գտնվելով մանղալներից տարբեր հեռավորության վրա:

Փորձի մասնակիցներից մի քանիսը հետո փորձել են իրենց պատրաստածը: Ինչպես սպասվում էր,նրանց օրգանիզմը առավել մեծ քանակությամբ վնասակար նյութեր է ստացել:

Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են անսպասելի օրինաչափություն: Պարզվում է, որ այդ միացությունները մաշկի վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում, քան թոքերի: Այդպիսով, մանղալների մոտ անգամ կարճ ժամանակ անցկացնելը կարող է օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ:

Վնասը նվազագույնի հասցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս խորոված պատրաստելիս կրել երկար թևերով հագուստ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: