Հայերեն   English   Русский  

Հարսանիքի նախօրեին արքայազն Հարրին բարդ հեռախոսազրույց է ունեցել նախկին ընկերուհու հետ. Լուսանկարներ


  
դիտումներ: 1978

Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ տեղի ունեցավ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը, որին ներկա էին գտնվում նաև արքայազնի երկու նախկին ընկերուհիները` 32-ամյա Չելսի Դևին և 29-ամյա Քրեսիդա Բոնասը: Գրում է Spletnik.ru-ն:

Vanity Fair ամսագրի աղբյուրի փոխանցմամբ` հարսանիքի նախաշեմին արքայազնը նրանցից մեկի հետ էմոցիոնալ հեռախոսազրույց է ունեցել: Բրիտանական արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Դևին չի ցանկացել ներկա գտնվել նախկին սիրելիի հարսանեկան արարողությանը:

«Նրանք հրաժեշտի հեռախոսազրույց են ունեցել: Վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրանք երկուսն էլ ընդունել են, որ Հարրին պետք է առաջ շարժվի... Չելսիին չափազանց հուզված է եղել և անգամ արտասվել է: Նա չի ցանկացել ներկա գտնվել հարսանիքին, սակայն արդյունքում համաձայնվել է և խոստացել Հարրիին, որ չի փորձի ներկա գտնվել հավաքույթին», - պատմել է աղբյուրը:

Աղբյուրը նաև հաստատել է, որ Չելսին միայն պսակադրությանն է հրավիրված եղել: Ինչպես և Քրեսիդա Բոնասը նա հրավիրված չի եղել պսակադրությանը հաջորդած հավաքույթին: Իսկ Սուրբ Գեորդի եկեղեցում Չելսին և Քրեսիդան հետևել են, թե ինչպես է արքայազնը հավատարմության երդումներով փոխանակվում Մեգան Մարքլի հետ:

Չելսիի հետ սիրավեպը արքայազն Հարրիի կյանքում ամենաերկարատևն է եղել, նրանք հանդիպել են վեց տարի, սակայն այդ ընթացքում բազմիցս բաժանվել են, այնուհետև նորից վերսկսել իրենց հարաբերությունները: Չելսին 2011թ. ապրիլի 29-ին ներկա է գտնվել նաև արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքին:

«Հարրիի և Չելսիի միջև չի եղել այն կայծը, որը եղել է այն ժամանակ, երբ նա հանդիպել է Մեգանին: Իր ապագա կնոջ հետ ծանոթանալու ժամանակ նա միանգամից հասկացել է, որ ցանկանում է հենց նրա կողքին լինել: Նա ճիշտ ժամանակին, ճիշտ աղջկա է հանդիպել», - պատմել է աղբյուրը:

Челси Дэви

Челси Дэви на свадьбе принца Гарри и Меган Маркл

Челси Дэви и принц Гарри

Принц Гарри и Меган Маркл





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: