Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինն ընդունել է Էմանուել և Բրիջիթ Մակրոններին


  
դիտումներ: 452

Սանկտ Պետերբուրգում երկու պետությունների առաջնորդները քննարկել են ֆրանս-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը` Բրիջիթը, պաշտոնական այցով ժամանել են Ռուսաստանի Դաշնություն և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Elle.ru-ն:

Երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Ստրելնի Կոնստանտինովյան պալատում, որտեղ Ռուսաստանի նախագահը Բրիջիթ Մակրոնին ծաղկեփնջով է դիմավորել և Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ համար շրջայց կազմակերպել Սանկտ Պետերբուրգում: Ավելի ուշ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ֆրանսիացի գործընկերներին գնահատել ռուսական խոհանոցը:

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկինոջ պաշտոնական այցը Ռուսաստան չի ավարտվել և նրանք այսօր մասնակցել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: