Հայերեն   English   Русский  

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Սփյուռքի նոր փոխնախարարներին


  
դիտումներ: 429

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Սփյուռքի նոր փոխնախարարներին:

Սփյուռքի փոխնախարար են նշանակվել Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Դավիթ Սարգսյանը:

Նախարարը ներկայացրել է փոխնախարարների կենսագրությունը:

Բաբկեն Տեր Գրիգորյանը ծնվել է Փարիզում 1985թ-ի հոկտեմբերի 25ին, մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Բաբկեն Տեր-Գրիգորյանը մասնագիտությամբ զարգացման տնտեսագետ է:

Համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր:

Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: 2018թ-ի փետրվարից եղել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:

Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (London School of Economics) քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան:

Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով:

Տեր-Գրիգորյանը միաժամանակ հասարակական հիմունքներով ստանձնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը տնտեսական գծով:

Փոխնախարար Դավիթ Սարգսյանը ծնվել է 1985 թվականին: 2002թ. ավարտել է «Ուսում» հանրակրթական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

2006թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: Զորացրվելուց հետո, 2008-2010թթ, սովորել և գերազանց ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ մասնագիտանալով միջազգային իրավունքում: 2011-2014թ. եղել է հայցորդ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում:

2015-2016թթ սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը և ապրիլին ստացել փաստաբանի արտոնագիր:

2005-2006թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտության լաբորատորիայում, որպես լաբորանտ, 2008-2010թթ՝ որպես ավագ լաբորանտ:

2010-2012թթ աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական Կազմակերպությունում որպես իրավաբան:

2012թ. ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսը աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:

2012թ. հուլիսից մինչև 2014թ. աշխատել է մի քանի մասնավոր կազմակերպություններում որպես իրավաբան:

2014թ. ընտրվել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահության անդամ, որից հետո նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում և աշխատել է մինչև 2018թ. մայիս ամիսը:

2014թ. մինչև 2017թ. հունվար ամիսը աշխատել է «Դի ԷՍ ԷՆ քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակում որպես տնօրեն և գլխավոր իրավաբան:

2017թ հունվար ամսից մինչև 2018թ. հունվար ամիսը աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երան քաղաքի հանրային պաշտպան և աշխատել է մինչև 2018թ. մայիսի 23-ը:
Լեզուների իմացությունը՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Ամուսնացած չէ: Հանդիսանում է ՀՀ սպորտի վարպետ, 1-ին կարգի մրցավար:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: