Հայերեն   English   Русский  

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին


  
դիտումներ: 2165

Մայիսի 25-ին, ժամը 5.45-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիգորյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել է եզրաքարերին և ծառի. 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 16.45-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 2 ողևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 7.25-ին, Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 99/1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 4.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան 3-րդ փողոցի թիվ 1/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 8.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում բախվել է եզրաքարին և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «Լեքսուզ 330» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի 2 և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ներից մեկի ուղևորուհին և «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Արմավիր-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «ՏՕ» մակնիշի տրակտոր:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Գորկու փողոցի թիվ 62 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի փողոցի թիվ 138 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես», «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 33.5 կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան վազանց կատարելու նպատակով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս, խոչընդոտ հանդիսանալով մեկ այլ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի համար, վերջինս դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում դեպի Սևան ընթանալիս իրար են բախվել «Հոնդա» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ-Ֆիդայինների փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերի. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գառնի գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին, ժամը 23.50-ին, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, որից հետո մեքենաներից մեկը բախվել է էլեկտրասյանը. ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: