Հայերեն   English   Русский  

Եղիսաբեթ թագուհու հրամանով Մեգան Մարքլն էթիկետի կանոններ է սովորում


  
դիտումներ: 872

Թեև դերասանուհի Մեգան Մարքլը արդեն հասցրել է արքայազն Հարրիի հետ սիրավեպի ընթացքում ծանոթանալ որոշ բրիտանական արքայական ավանդույթների հետ, դեռևս շատ բան ունի սովորելու: Իսկ արքայազն Հարրիի հետ հարսանիքից հետո, երբ Մեգանը Սասեքսի դքսուհի է դարձել, ստիպված կլինի իմանալ, թե ինչ է նշանակում կոչում ունենալ ոչ թե պարզապես փաստաթղթով, այլ նաև գործնականում: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ Մեգանին դքսուհու համար անհրաժեշտ կանոններին սովորեցնելու գործը վստահել են Քենսինգթոնյան պալատի ավագ խորհրդական Սամանտա Քոենին: Որոշումը, որ Մեգան Մարքլը պետք է պատշաճ կերպով տիրապետի էթիկետի բոլոր կանոններին, կայացրել է անձամբ Եղիսաբեթ II թագուհին:

Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Սամանտա Քոենը բավականին խիստ ուսուցիչ է և չի սիրում արտոնություններ տալ հայտնիներին: Նա նույնիսկ հրաժարվել է Վիկտորիա Բեքհեմին արքայական հավաքույթի հրավիրել, քանի որ նրա կարծիքով, պարզապես հարուստ լինելու հանգամանքը բավարար չէ նման միջոցառման ներկա գտնվելու համար:

Դասընթացը կտևի վեց ամիս և կներառի տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ ճանապարհորդություններ և հանդիպումներ: Սամանտան կպատմի Մեգանին նաև, թե ինչպես պետք է վարվի բարձր հասարակության շրջանաում և կսովորեցնի նրան արքայական էթիկետի բոլոր կանոններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: