Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ «շատ արդյունավետ բանակցությունների» մասին


  
դիտումներ: 343

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը «շատ արդյունավետ բանակցություններ է վարում» Փհենյանի հետ, իսկ երկու երկրների գագաթնաժողովը կարող է անցկացվել Սինգապուրում հունիսի 12-ին: Գրում է Russian.rt.com-ը:

Ամերիկացի առաջնորդը համապատասխան գրառում կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Մենք Հյուսիսային Կորեայի հետ շատ արդյունավետ բանակցություններ ենք վարում գագաթնաժողովի վերսկսման կապակցությամբ, որը եթե դա տեղի ունենա, հավանաբար, կկայանա Սինգապուրում նույն օրը՝ հունիսի 12-ին, իսկ անհրաժեշտության դեպքում կհետաձգվի», - գրել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության վերականգման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: