Հայերեն   English   Русский  

​Նիքի Մինաժը հաստատել է Էմինեմի հետ սիրավեպը


  
դիտումներ: 1051

Երգչուհի Նիքի Մինաժը անսպասելիորեն հայտարարել է, որ հանդիպում է աշխարհահռչակ ռեփեր Էմինեմի հետ:

Մինչ այդ նրանց հարաբերությունների մասին ասեկոսեներ տարածվել էին, սակայն 45-ամյա Էմինեմի և 35-ամյա Նիքի Մինաժի կապի մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չկար:

Իր Big Bank երգի մեջ երգչուհին հիշատակել էր Էմինեմին, և ահա, ինստագրամի իր էջում երգչուհու հետևորդներից մեկն ուղղակիորեն հարցրել էր, թե արդյոք նրանք իսկապես հանդիպում են: Նիքի Մինաժը կարճ պատասխանել է «այո»:

Սոցցանցում մեկնաբանությունների շարքին միացել է նաև անձամբ Էմինեմը:

«Գիտես, դա ճիշտ է»,-գրել է Էմինեմը: Նիքի Մինաժն էլ Էմինեմին պատասխանել է. «Սիրելիս ես մտածում էի, որ այդ մասին կլռենք մինչև հարսանիքը»՝ ավելացնելով, որ այդ մասին կխոսեն տանը:

Հիշեցնենք, որ հիփ-հոփ աստղ Էմինեմը հայտնի է իր անձնական կյանքի մասին խիստ գաղտնապահությամբ: Քիմբերլի Էն Սքոթի հետ վերջնական բաժանումից հետո երաժիշտը ընդհանրապես չէր բարձրաձայնում իր անձնական կյանքի մասին, իսկ երկրպագուներին մնում էր կռահել, թե ինչ է կատարվում երգչի հետ՝ դատելով նրա երգերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: