Հայերեն   English   Русский  

Կիևի օդանավակայանում որպես ահաբեկիչ ներկայացած Իրանի քաղաքացի է ձերբակալվել


  
դիտումներ: 444

Կիևի Բորիսպոլի օդանավակայանում Իրանի քաղաքացի է ձերբակալվել, որն իրեն ահաբեկիչ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Այսօր առավոտյան Բորիսպոլի օդանավակայանի D տերմինալում Ստոկհոլմի թռիչքն իրականացնելիս ինքնաթիռի ուղևորներից մեկը՝ Իրանի քաղաքացի, հայտարարել է, որ ահաբեկիչ է: Քաղաքացին տրանզիտով Թեհրանից է թռչել: Այդ անձը ձերբակալվել է սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից», - այդ մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության խոսնակ Օլեգ Սլոբոդյանը:

Ահաբեկչական կազմակերպություններին քաղաքացու ներգրավվածության մասին տեղեկությունը հստակեցվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: