Հայերեն   English   Русский  

Պուտինը պատմել է Թրամփի հետ երկխոսության բնույթի մասին


  
դիտումներ: 456

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերություններում էական փոփոխություններ չեն գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի հետ մեր հարաբերություններին, դրանք չեն բարելավվել կամ վատթարացել: Գործնականում մենք ուղղակի երկխոսություն չունենք», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:

Պուտինը բացատրել է այդ իրավիճակն ամերիկյան էլիտայի ներկայացուցիչների շրջանում առկա կոնֆլիկտով, ինչպես նաև հույս հայտնել, որ հետագայում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացման անհրաժեշտությունը կհանգեցնի բանակցային սեղանի շուրջ նստելուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 20-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը առաջարկել է Վաշինգթոնում հանդիպել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: