Հայերեն   English   Русский  

​Իսրայելը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվնասի միայն ինքն իրեն. Թուրքիայի ԱԳՆ


  
դիտումներ: 8995

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Իսրայելը ինքն իրեն կվնասի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Համաձայն թուրքական արտաքին գերատեսչության՝ Իսրայելի նման որոշումը, իբրև թե, կարող է վնասել Հոլոքոստի հատուկ կարգավիճակին: «Մենք կարծում ենք, որ Իսրայելը, 1915 թ-ի իրադարձությունները դիտարկելով այն նույն մակարդակի վրա, ինչ Հոլոքոստը, առաջին հերթին ինքն իրեն է վնասում»,- ընդգծել է Աքսոյը:

Մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բանավեճեր նախաձեռնողը «Մերեց» կուսակցությունից Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգն է:

Պատգամավորները 16 կողմ և 10 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել Զանդբերգի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը օրակարգում ընդգրկելու առաջարկին: Քննարկումների ժամանակ Քնեսեթի նախագահ Յոել Էդելշտեյը նշել է, որ ինքն ու Իսրայելի խորհրդարանը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ կոպտորեն արտահայտվելով այդ թեման շահարկող քաղաքական գործիչների վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: