Հայերեն   English   Русский  

Թռչող սարքը խախտել է հայ-թուրքական սահմանը. տեսանյութ


  
դիտումներ: 653

Թուրքիայի տարածքից Հայաստան է եկել հեռակառավարվող օդապարիկ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գյուղապետ Գարիկ Ավդալյանը, որտեղ հանգրվանել է օդապարիկը։

Նրա խոսքով` գյուղի տարածքում ընկած օդապարիկը հայտնաբերել են գյուղացիները և դրա մասին տեղյակ պահել իրեն։

Մամուլում առկա տեղեկությունները, թե օդապարիկի վրա տեսախցիկներ են տեղադրված, գյուղապետը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց։

«Օդապարիկը փոքր չափերի է, կենդանու տեսքով մեծ փուչիկ է հիշեցնում։ Դրա վրա սարքավորում կա ամրացված, բայց իմ կարծիքով դա հեռակառավարման սարքավորում է, որով կառավարել են օդապարիկի թռիչքի ուղղությունը։ Երևի գազը վերջացել է, քամին բերել գցել է սահմանից այս կողմ»,– Sputnik Արմենիային ասաց Գարիկ Ավդալյանը` հավելելով, որ ինքը նաև տեսանկարահանել է «անկոչ հյուրին» և համաձայնեց մեզ տրամադրել իր նկարահանած տեսանյութը։

Գյուղապետը նաև հայտնեց, որ այս պահին գյուղի տարածքում են ոստիկանության ու ԱԱԾ ներկայացուցիչները, ովքեր, թերևս առաջիկայում կհայտնեն, թե ինչ նպատակով է հայ-թուրքական սահմանն անցել օդապարիկը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: