Հայերեն   English   Русский  

​ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը արդեն գործում է


  
դիտումներ: 964

«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։

Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»,- հյուրերին ողջունեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը։

Լոռու մարզի Դեբետ համայնքում արդեն գործում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնը։

ՍՄԱՐԹ նորարարական հայեցակարգը փոխում է գյուղական Հայաստանի պատկերը՝ այն դարձնելով միջազգային համայնքի անքակտելի մաս։ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծելու։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալկրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար։

ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։

«Ի դեմք ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ։ Եվ այդպիսի օրինակները մեր անձնական ջանքերով տեսանելի ապագայում տարածվելու են Հայաաստանի Հանրապետությունով մեկ։ Իմ շատ սիրելի պատանիներ, եղեք երազող և հավակնոտ, որովհետև ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին և, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- շնորհավորական իր խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։

Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերնէձեռնարկություններիռեսուրսներիկառավարմանավտոմատացվածSAP ընկերության Next-Genլաբորատորիան։

«SAP ընկերությունը Հայաստանի ուսանողներին հասանելի նորագույն տեխնոլոգիաներ է մշակում, ինչպես բլոկչեյնը։ Կորպորատիվ ծրագրավորման ոլորտում առաջատար լինելով՝ SAP-ն ձգտում է զարգացնել այն համայնքները, որոնք գործածում են մեր տեխնոլոգիան, և ապահովել աշխարհի երիտասարդությունը անհրաժեշտ հմտություններով՝ սեփական նպատակները գլոբալիզացված աշխարհում իրագործելու համար»,- նշեց ԱՊՀ երկրներում SAP CIS տնօրեն Իլյա Յուրյեվը։

ՔՈԱՖԸ համագործակցում է PicsArt-ի հետ, որի մշակած հավելվածը ամսական 100 միլիոն օգտատեր ունի։ Այն հնարավորություն է տալիս մոնտաժելու լուսանկարները ու դրանց հետաքրքիր ու անսպասելի լուծումներով կիսվելու ընկերների հետ։ Նոր գործընկերություն է հաստատվել նաև ռոբոտիկայի և վերապատրաստումների «Ինստիգեյթ» ընկերության հետ՝ նպատակ ունենալով բազմազան տեխնոլոգիաներ ու հմտություններ բերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։

Ստեղծարար կրթական տեխնոլոգիաների (CET) Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը՝ «ԼԵԳՈ»-ն, աշխատարաններ է վարելու կենտրոնի սաների համար։ Արևային էներգիայի և մարտկոցների «Ֆրի Էներջի» ընկերությունը ևս ներգրավված է ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատանքներում։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի մեդիա գործընկերն է «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը սիրիահայ երեխաների գեղարվեստական նկարների ժամանակավոր ցուցադրություն է կազմակերպել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գրադարանում։ «Մեգերյան կարպետ» ընկերությունը գորգ է նվիրաբերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ շենքի ճարտարապետն է Փոլ Գալուստյանը՝ լիբանանահայ մասնագետ, որի առաջին մեծ նախագիծն է Հայաստանում Ճարտարապետական գործընկերն է «Ուրբան Յունիթ» նախագծային կազմակերպությունը։ Շինարարությունն իրականացրել է «Կանակա» շինարարական ձեռնարկությունը։ Շենքի շինարարության, տեխնիակական վերազինման ու կահավորման վրա արդեն իսկ ծախսվել է 5 միլիոն դոլար։

ՍՄԱՐԹ ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մանագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

* * *

Հայաստանիմանուկներհիմնադրամը (COAF) բարեգործականկազմակերպությունէ, որինպատակնէբարձրացնելՀայաստանիգյուղաբնակներիկյանքիորակըհամայնքայինզարգացմաներեխայակենտրոնծրագրերիմիջոցով: Հիմնադրամիհամակողմանիծրագրայինմոդելիիրագործումըսկսվելէ 2004թ., ևայդժամանակիցիվերիրականացվումենկրթական, առողջապահական, սոցիալականևտնտեսականծրագրեր, ինչպեսնաևհիմնանորոգվումենհամայնքներիհամարկենսականնշանակությունունեցողենթակառուցվածքները: ԱյսծրագրերիշահառուներնենՀայաստանիԱրմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշիմարզերի 44 համայնքների քավելի քան 67,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: