Հայերեն   English   Русский  

​Պրիսցիլլա և Լիզա Մարի Պրեսլին նշել են Էլվիս Պրեսլիի 80-ամյակը,լուսանկարներ


  
դիտումներ: 1696

Էլվիս Պրեսլիի նախկին կինը՝ Պրիսցիլլա Պրեսլին և նրանց միակ դուստրը՝ Լիզա Մարի Պրեսլին հունվարի 8-ին նշել են հանգուցյալ լեգենդի 80-ամյա տարեդարձը: Գրեսլենդում գտնվող Էլվիսի հայտնի տանը հավաքվել են նաև հարյուրավոր երկրպագուներ:

Էլվիս Պրեսլիի 80-ամյակ

Միջոցառման ժամանակ արված լուսանկարներից մեկում նախկին ամուսնու պատվին Պրիսցիլլան կտրում է ութ հարկից բաղկացած տորթ: Նա հավաքված մարդկանց հայտնել է, որ Էլվիսը կզարմանար այդքան մարդ այդտեղ տեսնելով:

Միջոցառմանը ներկա էին նաև Լիզայի չորս երեխաները:

Սոցիալական կայքերում Էլվիսին հիշել են նաև Հոլիվուդի հայտնի անձիք: Ջասթին Տիմբերլեյքը ռոք էնդ ռոլի արքայի նկարը տեղադրել էր Instagram-ում՝ շնորհավորելով Էլվիսի 80-ամյակը:

Պրիսցիլլա և Լիզա Մարի Պրեսլի

Նա նաև Էլվիսի պատվին տեղադրել էր իր կնոջ՝ Ջեսիկա Բիելի պատրաստած գետնանուշի կարագով և բանանով բլիթների լուսանկարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: