Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայի նախագահը կարող է միանալ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպմանը


  
դիտումներ: 318

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժթ Ինը կարող է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը, եթե Վաշինգթոնն ու Հյուսիսային Կորեան համաձայնության գան դրա շուրջ: Այդ մասին հայտնում է «Ренхап» լրատվական գործակալությունը` վկայակոչելով բարձրաստիճան մի աղբյուրի: Գրում է Russian.rt.com-ը:

Հանդիպումը, որը պետք է կայանար հունիսի 12-ին Սինգապուրում, դեռևս հարցականի տակ է: Եթե ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան վերջապես հաստատեն դրա կայացումն, ապա Մուն Չժէ Ինը ևս կարող է մասնակցել դրան:

«Քննարկումները դեռևս նոր են սկսվել, այնպես որ, մենք սպասում ենք, թե ինչ որոշում նրանք կկայացնեն: Արդյունքից կախված` Հարավային Կորեայի նախագահը կարող է Սինգապուրում ընկերակցել Թրամփին և Կիմ Չեն Ընին», - ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ ժամանած ԱՄՆ-ի պատվիրակությունը բանակցություններ է սկսել հյուսիսկորեական կողմի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: