Հայերեն   English   Русский  

«Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ». Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 643

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։

Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի "դասարանի քեֆը" չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։

Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերաժևորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և "նոր իրողությունններից"։

Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ֊ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։

Ու ցավոք, դրևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե "սիրո և համերաշխության" կոչերին։

#UnitedInDiversity»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: