Հայերեն   English   Русский  

Արքայադուստր Դիանայի եղբոր դուստրը դարձել է Bulgari-ի դեսպանը


  
դիտումներ: 110

Արքայադուստր Դիանայի եղբոր դուստրը՝ մոդել Քիթի Սփենսերը, անցյալ շաբաթ մասնակցում էր արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը:

Հարսանիքի ընթացքում նրա կերպարը դարձավ ամենաքննարկվողը և ամենահաջողվածը: 27-ամյա Քիթին ներկայացել էր Dolce & Gabbana-ի կանաչ, ծաղկավոր զգեստով , բաց նարնջագույն կոշիկներով և կանաչ գլխազարդով:Նա կերպարը լրացրել էր հասարակ, փայլուն վզնոցով:

Քիթի Սփենսեր

Իտալական Bvlgary ոսկերչական ընկերությունը, շատ բարձր գնահատելով մոդելի կերպարը, նրան դարձրել է Մեծ Բրիտանիայում Bvlgary ապրանքի դեսպանը:

Մինչ այդ Քիթին մի քանի անգամ իր աջակցությունն էր բերել Bvlgary ֆիրմայի հետ աշխատող բարեգործական կազմակերպություններին, այդ թվում՝ Էլթոն Ջոնի բարեգործական հիմնադրամին ու Save The Children կազմակերպությանը:

Քիթի Սփենսեր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: