Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց մեղրամիսն աշխարհի «ամենաձանձրալի» վայրում կանցկացնեն


  
դիտումներ: 1933

TMZ պորտալի փոխանցմամբ` Սասսեքսի դուքսն ու դքսուհին անսպասելիորեն փոխել են իրենց մեղրամսի երթուղին: Զույգի հարսանեկան արարողությունից որոշ ժամանակ առաջ արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլն իրենց մեղրամիսը Նամիբիայում կանցկացնեն, որտեղ կմնան անմիաջես վայրի բնության հարևանությամբ գտնվող հյուրանոցում: Սակայն այդ ծրագրերը դեռևս չեն իրականացել: Գրում է Spletnik.ru.-ն:

Վերջին տվյալներով` զույգը պատրաստվում է Կանադա մեկնել, որտեղ նրանք կանգ կառնեն արևմտյան Ալբերտ նահանգում գտնվող Fairmont Jasper Park Lodge հյուրանոցում:

Արևմտյան ԶԼՄ-ներն այն աշխարհում «ամենաձանձրալի հանգստավայր» են անվանել, բայց կարծես հարսանեկան մեծ տոնակատարությունից հետո արքայազնն ու կինը վառ տպավորություննների փոխարեն հենց նման հանգիստ են նախընտրում:

Մեգանի և Հարրիի համար վեց սենյակ ունեցող տուն են նախապատրստում:

«Բարձրակարգ հարմարավետությունը ներառված է շքեղ ննջասենյակների, փակ դահլիճների և քարե բուխարիով ճաշասենյակի յուրաքանչյուր մանրուքում», - արքայական ընտանիքի անդամների ընտրած «առանձնատունը» հյուրանոցի պաշտոնական կայքում նման բառերով է բնութագրված:

Ի դեպ, 2005 թ.-ին այնտեղ հանգստացել են նաև թագուհի Եղիսաբեթ II- ը և արքայազն Ֆիլիպը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: