Հայերեն   English   Русский  

Հայաստանը շարունակում է դասակարգվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Ֆինանսների նախարար


  
դիտումներ: 605

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացնում,

որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց պաշտոնյան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2017 թվականի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ: Նրա խոսքով՝ պետական պարտքն այս պահին կազմում է 6.8 միլիարդ դոլար, որից 4 միլիարդից ավելին արտաքին պարտքն է: «Ընդհանուր պարտքի մակարդակը 58.8 տոկոսն է ՀՆԱ-ի, դինամիկայի մեջ որոշակի աճ ունի: Դրանով է պայմանավորված այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում պարտքը կայունացնել»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Անդրադառնալով արտաքին պետական պարտքի կառավարելիության հարցին, նա նկատեց, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, եթե ցածր է 50 տոկոսից, գնահատվում է կառավարելի, Հայաստանի դեպքում նախորդ տարի այն կազմել է 47.5 տոկոս: «Հաջորդը պետական պարտքի զուտ ներկա արժեք-ՀՆԱ հարաբերակցությունն է, այդ տեսակետից Հայաստանն այս ցուցանիշի համար 40.9 տոկոս մեծություն է ունեցել 2017-ին, ինչը շարունակում է Հայաստանին դասակարգել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,-հավելեց պաշտոնյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: