Հայերեն   English   Русский  

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ


  
դիտումներ: 569

Նախկին արտգործ նախարարի կինը կշարունակի Գյումրիում նախակրթարանի նորոգումը

Գյումրու՛՛Ժպիտ՛՛ նախակրթարանի շենքը մաս-մաս վերանորոգվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի ֆինանսական միջոցներով: Այժմ նախակրթարանում ընթանում են խոհանոցի և դահլիճի շինարարական աշխատանքները: Երբ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը՝ այս ծրագրի դադարեցման մտավախություն կար: Քանի որ այն իրականացվում է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կնոջ՝ Նատալի Նալբանդյանի անմիջական նախաձեռնությամբ:

Նախակրթարանի տնօրեն Արևհատ Սահակյանը օրերս հայտնեց, թե Նատալի Նալբանդյանը խոստացել է շարունակել և ավարտին հասցնել շինարարական աշխատանքները, չնայած նա այլևս ասոցիացիայի հետ որևէ կապ չունի, քանզի ամուսինը էլ նախարար չէ, իսկ նա ասոցիացիանյում էր որովհետև ամուսինը ՀՀ արտքաին գործերի նախարարն էր:
Այս լուրը լսելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ նշեց, թե լավ է, որ նախակրթարանի շինարարությունը ավարտին կհասցվի, ապա ավելացրեց. ՛՛Կյանքն էդպիսի բան է, մի օր հիմնադրամի նախագահը էս նախարարի կինն է, մյուսը օրը ուրիշ նախարարի՛՛:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: