Հայերեն   English   Русский  

Առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին. Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 259

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն պատրաստվում է հրապարակել ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անունները:

Նախարարն այդ մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Վերջին տեղեկություններով առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ մեր հակակոռուպցիոն քայլերին` ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»:

ՉԻ՛ ՍՏԱՑՎԵԼՈՒ: Մենք ունենալու ենք նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ, կրկնում եմ ՈՉ ՄԻ, ԱՐՏՈՆՅԱԼ ՉԷ` անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապից:

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա...շուտով...»,-նշված է նախարարի գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: