Հայերեն   English   Русский  

​Մակաբույծների առկայության մասին հուշող ախտանշաններ


  
դիտումներ: 2655

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում 3,5 մլրդ մարդ տառապում է մակաբուծային հիվանդություններից:

Մակաբույծ է համարվում յուրաքանչյուր օրգանիզմ, որը սնվում է ու ապրում այլ օրգանիզմի ներսում ու հաշվին: Մակաբույծները խլում ու օգտագործում են մարմնի բոլոր սննդարար նյութերն ու այդպիսով վնասում օրգանիզմը: Դրանք տարբեր ձև են ընդունում ու կարող են տարածվել ամբողջ մարմնով մեկ: Իսկ հաճախ մակաբույծները բնադրվում են աղիքներում, ուտում սնունդն ու թողնում մարդուն քաղցած, հետևանքը նիհարելն է: Որոշ տեսակներ էլ սնվում են էրիթրոցիտներով, հետևանքն այս դեպքում անեմիան է:

Իսկ ի՞նչը կարող է հուշել մակաբույծների առկայության մասին:

Մաշկի խնդիրներ. չոր մաշկը, ցանը, եղնջատենդը, խոցերը ևս կարող են մակաբույծների կենսագործունեությամբ պայմանավորված լինել:

Տրամադրության խնդիրներ, տագնապայնություն: Տրամադրության նման տատանումները, նյարդայնությունը, անկումայնությունը, մոռացկոտությունը, անհանգստությունը ևս նման խնդրով են պայմանավորված:

Քաշի ու ախորժակի խնդիրներ. ավելորդ քաշ, ախորժակի անկում կամ անզուսպ, անսանձ քաղց, քաշ կուտակելու կամ հակառակը` քաշից ազատվելու անհնարինություն:

Մկանային ու հոդային խնդիրներ. մկանային ու հոդացավ, ջղակծկումներ, թմրություն ձեռքերի, ոտքերի, պորտի շրջանում, սրտի ցավ:

Երկաթի անբավարարությամբ անեմիա:

Վերարտադրողական խնդիրներ, դաշտանային պարբերաշրջանի, միզուղիների վարակ, բուշտ ու միոմաներ, շագանակագեղձի խնդիրներ ևն:

Գրգռված աղիքների համախտանիշ. սա թերևս ամենատարածված ախտանշանն է. մակաբույծները տեղակայվում են աղիքների պատերին` հանգեցնելով բորբոքումների:

Թվարկված բոլոր ախտանշանների դեպքում դիմեք բժշկի: Կղանքի լաբորատոր հետազոտությամբ կպարզվի, թե հատկապես որ տեսակն է առկա, ու միջոցներ կձեռնարկվեն դրա դեմ: Մեկ ընդհանուր միջոց չկա բոլոր մակաբույծների դեմ, դրա համար միմիայն մասնագիտական միջամտություն է անհրաժեշտ:

Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար պետք է անձնական հիգիենա պահպանվի: Մի մոռացեք լվացվելու մասին, մի մոռացեք նաև մթերքի ճիշտ մշակման մասին: Հիշենք ու կիրառենք մակաբույծների չսիրած կոճապղպեղը, հում կաղամբը, հալվեն, կոկոսի յուղը, դդմի կորիզները, նռան կորիզները: Իսկ մեծ քանակությամբ բջջանքն օգնում է օրգանիզմին ազատվելու մակաբույծներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: