Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը կայացել է Դոնալդ Թրամփի և Քիմ Քարդաշյանի հանդիպումը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1478

Քանի դեռ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը փորձում է ամեն կերպ թաքնվել լրագրողներից, Սպիտակ տանը հյուրընկալվել է սոցիալական ցանցերի 37-ամյա թագուհի, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման էին հրավիրել: Գրում է Spletnik.ru-ն:

Այդ հանդիպմանը Քիմը սպասում էր, որպեսզի ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկի իրեն մտահոգող հարցեր, և ահա վերջապես հանդիպումը կայացել է: Կայացած հանդիպման հաստատումը Դոնալդ Թրամփի և Քիմ Քարդաշյանի համատեղ լուսանկարն է, որը ինստագրամի իր էջում հրապարակել է անձամբ Սպիտակ տան ղեկավարը:

«Գերազանց հանդիպում Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել ենք բանտային բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին», - գրել է Թրամփը:

Հանդիպման պատճառ դարձել է 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի ճակատագիրը, որը թմրանյութերի վաճառքի հետ կապված հանցագործության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել, սակայն Քիմ Քարդաշյանը փորձում է հասնել վերջինիս ազատարձակմանը:

Ինչպես է հանդիպումն ավարտվել և ի վերջո ինչ որոշում է կայացվել, դեռևս անհայտ է: Սակայն զրույցի թեմաններ նրանք անկասկած շատ են ունեցել:

Հիշեցնեն,ք որ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, ևս հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել իրեն հուզող հարցեր:

Ким Кардашьян и Дональд Трамп

Ким Кардашьян





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: