Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը պատմել է վիրահատությունից հետո առողջական վիճակի մասին


  
դիտումներ: 320

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը թվիթերում գրառում է կատարել և պատմել իր առողջական վիճակի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչպես նկատում եմ, լրատվամիջոցներն արտաժամյա են աշխատում, շահարկելով այն հարցը, թե որտեղ եմ և ինչով եմ զբաղված: Վստահ եղեք, որ ընտանիքի հետ այստեղ եմ` Սպիտակ տանը, և ինձ հիասքանչ եմ զգում և քրտնաջանորեն աշխատում հանուն երեխաների և ամերիկացիների բարօրության», - գրել է ԱՄՆ-ի առաջին տիկինը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մելանիա Թրամփը վիրահատությունից օրեր անց Սպիտակ տուն է վերադարձել:

Մայիսի 14-ին հայտնի էր դարձել, որ առաջին տիկինը երիկամներից բարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատության է ենթարկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: