Հայերեն   English   Русский  

Նիդեռլանդների ԱԳՆ-ն չի բացառել MH17- ի ավիաաղետի համար Կիևի պատասխանատվությունը


  
դիտումներ: 618

Parool պորտալի փոխանցմամբ` Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը չի բացառել MN17 չվերթի ավիավթարի համար Ուկրաինային պատասխանատուների ցուցակում ներառելու հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես ոչինչ չեմ բացառում», - հայտարարել է Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ավիաաղետի վերաբերյալ քննարկումների ժամանակ:

Բանավեճը, որի ընթացքում այս հայտարարությունն արվել է, տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատում: Բլոկը նշել է, որ թեև չի բացառում ավիաաղետի համար պատասխանատուների ցուցակում ուկրաինական կողմի հնարավոր ներառումը, սակայն տվյալ պահին նա բավարար հիմքեր չի տեսնում դրա համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալազիայի տրանսպորտի նախարարությունը դեմ է եղել MH17- ի գործով Ռուսաստանի դեմ մեղադրանքներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: