Հայերեն   English   Русский  

Ջոնի Դեփին սպասարկող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Սանկտ Պետերբուրգում


  
դիտումներ: 859

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան և երաժիշտ Ջոնի Դեփին սպասարկող ավտոմեքենան Սանկտ Պետերբուրգում վթարի է ենթարկվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես տեղեկացնում է «Հինգերորդ ալիքը», ՃՏՊ-ն գրանցվել է Վոզնեսենսկու պողոտայում, երբ ավտոմեքենան դուրս է եկել հյուրանոցի բակից:

Տարածված տեղեկության համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդին չի հաջողվել շրջադարձ կատարել, ինչի արդյունքում նա բախվել է պատին: Սակայն միջադեպից հետո ավտոմեքենան շարունակել է ընթացքը:

Հիշեցնենք, որ Ջոնի Դեփը Ռուսաստան ժամանել է HollywoodVampires խմբի հետ, որի կազմում հոլիվուդյան հայտնի դերասանից բացի ընդգրկված են Էլիս Կուպերը և Ջո Փերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: