Հայերեն   English   Русский  

Բրիտանացին դաժան ծեծի է ենթարկել տիկնոջը՝ լավ չեփված Կիևյան կոտլետի պատճառով


  
դիտումներ: 252

Գլասգոյից նախկին զինվորական Դքոթ Հաուելը դաժան ծեծի է ենթարկել իր ընկերուհուն, երկու երեխաների մորը այն բանի համար, որ վերջինս իբրև թե լավ չի տապակել Կիևյան կոտլետները:

Ինչպես հայտնում է շոտլանդական Daily Record թերթը, 32-ամյա Միշել Մուդթը մարմնական ծանր վնասվածքներ է ստացել:

Ավելին, եթե չլինեին Միշելի ծնողները, որ այդ օրը եկել են հյուր, նրա կյանքը փրկել չէր հաջողվի:

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Հաուելն իր սիրած կնոջը բազմիցս կտտանքների է ենթարկել: Իսկ վերջին միջադեպի պատճառը եղել է ընթրիքին մատուցված Կիևյան կոտլետը: Հաուելին բարկացրել է այն, որ կինը լավ չի տապակել այն: Նրան ձերբակալել են կնոջ՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: Տղամարդը ընդունել է իր մեղքը, իսկ դատավճիռը հայտնի կդառնա հունիսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: