Հայերեն   English   Русский  

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Մամեդյարովին


Ադրբեջանցի գրոսմայստերը պարտությունն ընդունեց 70-րդ քայլում:


  
դիտումներ: 1227

Նորվեգիայում կայացավ Altibox Norway Chess գերհզոր մրցաշարի 4-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ տոնեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:

4-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև Սերգեյ Կարյակինը. նրա մրցակիցն էր Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նակամուրա - Կարլսեն և Անանդ - Սո պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

Դին Լիժէն - Ֆաբիանո Կարուանա պարտիան չկայացավ, քանի որ Լիժէնը հեծանվից վայր էր ընկել և կոտրել ազդրոսկրը: Դեռևս հայտնի չէ արդյոք նա կկարողանա շարունակել մրցաշարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: