Հայերեն   English   Русский  

​Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կվերադարձնեն 9 մլն դոլար արժողությամբ հարսանեկան նվերները


  
դիտումներ: 781

The Independent պարբերականի փոխանցմամբ` նորապսակներ արքայազն Հարրին և դերասանուհի Մեգան Մարքլը ստիպված կլինեն վերադարձնել հարսանեկան նվերների մի մասը, որոնք ստացել են անծանոթ անձանցից կամ առևտրային կազմակերպություններից: Գրում է Gazeta.ru-ն:

Հարսանեկան արարողությանը չհրավիրված անձանցից ստացած նվերների ընդհանուր արժեքը գնահատվում է 7 միլիոն ֆունտ ստեռլինգ (9.3 միլիոն դոլար):

Արարողության նախօրեին Սասսեքսի դուքսն ու դքսուհին խորհուրդ էին տվել, որպեսզի իրենց առևտրային նպատակներ հետապնդող նվերներ չուղարկեն:

«Միացյալ Թագավորության բնակիչների նվերներից, որոնց հետ թագավորական ընտանիքի անդամները անձամբ ծանոթ չեն, պետք է հրաժարվել, եթե դրանք նվիրողների դրդապատճառները կամ նվերները կասկածներ են առաջացնում», - նշվել է առաջարկում:

Իրենց նվերներ ուղարկելու փոխարեն նորապսակները խնդրել էին բարեգործական նպատակներով նվիրատվություններ կատարել:

Սակայն ոչ բոլոր նվերները հնարավոր կլինի վերադարձնել: Այսպես օրինակ, Ավստրալիայի Տարոնգայի կենդանաբանական այգում մի քանի կոալաների արքայական զույգի պատվին արքայազն Հարրի և Մեգան Մարքլ են կոչել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: