Հայերեն   English   Русский  

Norway Chess. Կարլսենը պարտվեց, Արոնյանը կիսում է երկրորդ տեղը


  
դիտումներ: 135

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում պարտություն կրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Մրցակիցն ամերիկացի Ուեսլի Սոն էր, որը վաստակեց 3 միավոր եւ Լեւոն Արոնյանի հետ կիսում է երկրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Կարլսենը 3.5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Հունիսի 4-ին մրցաշարում հանգստյան օր է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: