Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ընթացքում


  
դիտումներ: 697

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը ամուսնուն չի ուղեկցի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն ընի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաընկերությունը:

ԱՄՆ առաջին տինոջ աշխատակազմի ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմի խոսքերով` Մելանիան նախագահին չի ուղեկցի նաև Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, Մելանիա Թրամփը մայիսի 10-ից ի վեր հանրությանը չի ներկայացել:

Մայիսի կեսերին Միացյալ Նահանգների առաջին տիկինը Ուոլտեր Ռիդի անվան ազգային ռազմական բժշկական կենտրոնում երիկամներից բարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատության է ենթարկվել:

Մի քանի օր անց նա վերադարձել է Սպիտակ տուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: