Հայերեն   English   Русский  

«Հաշտեցումը թեժ է եղել». Ջոլին և Փիթը կրկին միասին են


  
դիտումներ: 1663

43-ամյա Անջելինա Ջոլիին և 54-ամյա Բրեդ Փիթին գրեթե երկու տարի է չի հաջողվում ամուսնալուծվել: Ինչպես հայտնի է, դերասանուհին գրեթե երկու տարի առաջ դատարան ամուսնալուծության համար փաստաթղթեր էր ներկայացրել, և այդ ժամանակից ի վեր գործընթացը որևէ կերպ չի ավարտվում: Ամբողջ աշխարհում զույգի երկրպագուները երազում են, որ այս ամուսնալուծությունը ընդհանրապես չի լինի: Եվ հավանաբար հենց այդ պատճառով է, որ համաշխարհային լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություն են տարածում ժամանակին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը համարվող դերասանների վերամիավորման մասին: Գրում է Lady.mail.ru-ն:

Եվ ահա հերթական սենսացիան հայտնել է ամերիկյան Globe պարբերականը: Հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին` լրատվամիջոցները պնդում են, որ Բրեդն ու Ջոլին արդեն վերամիավորվել են: Եվ ինչպես հայտնել է աղբյուրը, Փիթը վերադարձել է ընտանիք, և նրանք չեն ամուսնալուծվի:

Նրանց ամուսնալուծության գործընթացը դեռևս ավարտված չէ, քանի որ նրանք ուղղակիորեն չեն կարող ստիպել իրենց ստորագրել այդ փաստաթղթերը:

Հենց այդ պատճառով են Ջոլին և Փիթն իբրև հանդիպել, զրուցել և հասկացել, որ չեն կարող առանց մեկը մյուսի ապրել: «Հաշտեցումը թեժ և պայթյունավտանգ է եղել: Բոլոր հին հաշիվները մոռացվել են: Նրանք գիտակցում են, որ ուղղակր ստեղծված են միմյանց համար և ուրիշ ոչ մեկի: Նրանք կրկին հոգ են տանում միմյանց մասին և ցանկանում վերադարձնել ամեն ինչ», - հայտնել է աղբյուրը:

Սակայն չնայած զույգի վերամիավորման մասին տեղեկությանը` ոչ բոլոր երկրպագուներն են շտապում հավատալ դրան, քանի որ ամերիկյան Gossip Cop պարբերականը, որը գլխավորապես ստուգում է համաշխարհային աստղերի մասին տեղեկության հավաստիությունը, ի հակադարձումն զույգի հաշտեցման նշում է, որ նախկին ամուսինները չէին կարող հաշտվել, քանի որ նրանք այժմ տարբեր երկրներում են բնակվում` Փիթը` Լոս Անջելեսում, Ջոլին` Լոնդոնւմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: