Հայերեն   English   Русский  

Սոլսբերիի միջադեպը բրիտանական ոստիկանության համար 10 միլիոն դոլար է արժեցել


  
դիտումներ: 510

Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում նյարդակաթվածային գազի կիրառմամբ հարձակումը ոստիկանության համար 7.5 միլիոն ֆունտ ստեռլինգ (10 միլիոն դոլար) է արժեցել: Այդ մասին հայտնել է BBC հեռուստաընկերությունը` վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Տարածաշրջանային գլխավոր ոստիկանապետ Անգուս Մակֆերսոնը հայտարարել է, որ «ազգային գործողության համար պետք է վճարել ազգային մակարդակով»` նշելով, որ հետաքննության արժեքը կարող է աճել:

Մակֆերսոնը նաև հայտնել է, որ այդ գործողությանը միաժամանակ մասնակցություն է ցուցաբերել մինչև 140 աշխատակից և շնորհակալություն հայտնել Սոլիսբերիի բնակիչներին նրանց ցուցաբերած համբերության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական Սոլսբերի քաղաքի հիվանդանոցի բժիշկները չեն հավատացել, որ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը` Յուլյան կարող են թունավորումից հետո ողջ մնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: