Հայերեն   English   Русский  

Կառավարության ծրագրի առաջնահերթությունը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է. Արա Պապյան


  
դիտումներ: 478

Կառավարության ծրագիրը անցումային շրջանի ծրագիր է և ավելի շատ կկոչեի ծրագրային հիմնադրույթներ, որովհետև մեկ ամսվա ընթացքում բավականին կարճաժամկետ հատվածի հնարավոր չէր լինի ավելի մանրամասն մի բան մշակեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդիի» ղեկավար Արա Պապյանը:

Ավելի մանրամասները վերաբերում են այն հատվածներին, որոնք վերաբերում են արդեն իսկ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում հնչած գաղափարներին:

Արա Պապյանը նկատեց՝ բնականաբար, որպես առաջին մասին անվտանգության խնդրին են անդրադառնում, բայց դրանից առաջ դրված է արտահերթ , ինչն, ըստ նրա, ցույց է տալիս առաջանհերթությունների գերակայությունը.«Թերևս այս կետը ոչ միայն ամենակարևորն է, այլև ամենամանրամասն մշակված է: Կա որոշակիություն: Օրինակ, երբ խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է կազմկակերպվի, հստակորեն նշվում է ռեյտինգայից համակարգից հրաժարվելու պահանջը»:

Ըստ Պապյանի՝ սա շատ խնդրահարույց հարց է դառնալու առաջիկա քննարկումների ժամանակ, քնաի որ արդեն ՀՀԿ-ն, մասնավորապես, Դավիթ Հարությունյանը դեմ են արտահայտվել դրան:

Մանրակրկիտ աշխատանքի կարիք կա: Մասնավորապես, ընտրական ցուցակների մաքրումը, մատնահետքերի համաժամանակյա ստուգման հնարավորությունը և այլն:

«Այո, սրանք նախկինում էլ գրված կային, բայց հույս ունենք, որ բացի գրված լինելուց, այսուհետ սրանք գործելու են: Հիմա ժողովրդի ակնկալիքն ավելի մեծ է, նա ավելի զգոն հետևում է այս ամբողջին: Չեմ հիշում, որ նախկինում ժողովուրդն այսպես անդրադառնար Կառավարության ծրագրին և կարծում եմ, որ հունիսի 7-ի քննարկման ժամանակ զգալի զանգված դրան հետևելու է»:

Պապյանի խոսքով՝ ցանկալի է, որ ընտրությունները չուշանան, որովհետև դժգոհությունները շատանալու են, և տարբեր կուսակցություններ օգտվելու են առիթից:

Հանդիպմանը ներկա իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Արցախի հարցում նոր կառավարության մոտեցումների մասին, ասաց. «Այստեղ գործիքակազմի խնդիր կա։ Ո՞րն է տարբերությունը. կառավարողների նոր սերունդ է եկել։ Այստեղ կան ինչքան ռիսկեր, այնքան էլ՝ հույսեր։ Արցախյան հիմնահարցի իմացությունը բոլոր այս տարիների ընթացքում մեր կառավարության անդամների մոտ եղել է շատ ցածր մակարդակի վրա։ Կառավարության բոլոր անդամները պետք է հրաշալի իմանան արցախյան հիմնահարցի իրավական, քաղաքական և այլ ասպեկտները»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: