Հայերեն   English   Русский  

Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին


ֆբ գրառում


  
դիտումներ: 576

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին:Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը։

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: