Հայերեն   English   Русский  

Պուտինը` Ուկրաինայի կազմ Ղրիմի վերադարձի համար պայմանների մասին


  
դիտումներ: 1103

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պայմաններ չկան, որոնց դեպքում Ռուսաստանը կարող է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին նա հայտարարել է ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:

«Նման պայմաններ չկան», - ասել է Պուտինը:

2014 թ. մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը` դաշնային նշանակության քաղաք:

Ավելի վաղ Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, որ ռուսական կողմից Ղրիմում ստեղծված ենթակառուցվածքները օգտակար էին, քանի որ թերակղզին կմիանա Ուկրաինային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: