Հայերեն   English   Русский  

Իրանը հայտարարել է, որ 20 անգամ կմեծացնի հարստացված ուրանի պաշարները


  
դիտումներ: 331

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին հրամայել է Ատոմային էներգիայի տեղական կազմակերպությանը անմիջապես գործընթաց սկսել: Ընդ որում` նա նշել է, որ Իրանը դուրս չի գա միջուկային համաձայնագրի շրջանակներից` այսինքն 3 ու կես տոկոսից ավել ուրանի հարստացում չի իրականացնի և չի գերազանցի ցենտրիֆուգների թույլատրելի թիվը: Գրում է Vesti.ru-ն:

Ինչպես նշում են ամերիկյան լրատվական գործակալությունները, այդ պայմաններն իրագործելու համար հները փոխարինելով` Իրանը պետք է ներկայացնի նոր ցենտրիֆուգներ:

Բացի այդ Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի բալիստիկ հրթիռների ծրագրից, իսկ ռազմական ագրեսիայի դեպքում պատրաստ են 10 անգամ ավելի ուժեղ հարված հասցնել թշնամուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: