Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. Տիգրան Բալայան


  
դիտումներ: 1788

«Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանն ու կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից ու աշխարահաքաղաքական զարգացումներից»։

Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ զարգացումներին։

«Հայաստանի համար այս գործընթացը գերակա նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարություն ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում»,- ասաց նա։

Բալայանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կառույցների տասնյակ բանաձևերը ակնհայտորեն ի ցույց են դնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: